Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամորձատումը և ստերիլիզացումը երկարացնում են կյանքը. Պարզել են գիտնականները
Օտահոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերարտադրողական ֆունկցիայի ճնշումը միջինը 10-20%-ով բարձրացնում է տարբեր տեսակների արուների և էգերի կյանքի տևողությունը։ Աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում։
Օգտագործելով կենդանաբանական այգիներից և ակվարիումներից 117 կաթնասունների վերաբերյալ տվյալները՝ գիտնականները պարզել են, որ մշտական հորմոնալ հակաբեղմնավորումը և վիրահատական ստերիլիզացումը կապված են կյանքի տևողության 10-20%-ով երկարելու հետ: Ավելին, ազդեցությունը կախված էր պահման պայմաններից և միջամտության տարիքից։ Ողնաշարավորների ստերիլիզացման վերաբերյալ նախկինում հրապարակված աշխատանքի մետա-վերլուծությունը հաստատեց դրա ընդհանուր ազդեցությունը:
Գիտնականների կարծիքով, վերարտադրությունը միշտ ենթադրում է մեծ ֆիզիոլոգիական ծախսեր, և արտաքին միջավայրը կարող է մեծացնել կամ թուլացնել այդ ծախսերը:
«Տղամարդկանց մոտ վերարտադրողական ճնշումը նվազեցնում է մահացությունը ռիսկային վարքագծի պատճառով: Կանանց մոտ ավելի քիչ է հավանական մահվան դեպքեչը վարակներից հետ կապված, հավանաբար էներգիայի բեռի նվազման պատճառով, որը սովորաբար թուլացնում է իմունային համակարգը հղիության, լակտացիայի և սերունդների խնամքի ժամանակ», - ասում է Max Planck Institute for Evolutionary Anthrop-ից հետազոտության համահեղինակ Ֆերնանդո Կոլչերոն:
Գիտնականները նաև նշել են, որ արական սեռի մոտ կյանքի տևողության աճը նկատվել է միայն ամորձատումից հետո, այլ ոչ թե վազէկտոմիայից՝ կարևորելով սեռական հորմոնների դերը։ Վաղ տարիքում ամորձատումը ամենաուժեղ ազդեցությունն է ունեցել լաբորատոր կենդանիների մոտ, ինչպես նաև բարելավել է առողջությունը ծերության ժամանակ:
Կանանց մոտ կյանքի տևողությունը աճել է տարբեր տեսակի ստերիլիզացումից հետո, ինչը վկայում է վերարտադրողականության ընդհանուր ծախսերի նվազման, այլ ոչ թե առանձին հորմոնալ մեխանիզմի ազդեցության մասին: Ի տարբերություն արական սեռի, կանանց մոտ ազդեցությունը կախված չէր ստերիլիզացման տարիքից։
Հետազոտության հեղինակներն հավելել են, որ թեև ստերիլիզացումը երկարացնում է կյանքը, մարդկանց մոտ ստերիլիզացումը կարող է վատթարացնել որոշակի առողջական վիճակը ծերության ժամանակ: Այս բացահայտումները օգնում են բացատրել նման միջամտության պարադոքսը, կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, բայց տարիքի հետ դառնում են ավելի խոցելի: Ուսումնասիրությանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։