Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընտրություններից առաջ իշխանությունների և ընդդիմադիրների համար անակնկալ է լինելու. Վահե Հովհաննիսյան
«8-10 ամիս առաջ անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում իշխանությունները վերարտադրվելու շանս չունեն և այն շատ լավ հասկանում են հենց իրենք՝ իշխանությունները։ Այն ժամանակ իմ կանխատեսումն այն էր. որ իշխանությունը ոչ թե գնալու է իր որակը լավացնելու ճանապարհով, որն անհնար է, այլ գնալու է պայմանները փոխելու ճանապարհով»,-«Հայկական օրակարգ» խորագրով քննարկման ժամանակ ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհանիսյանը։
Նրա խոսքով իշխանությունները ձգտում են օրինական և անօրինական ճանապարհով փոխել պայմանները։
«Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ թվում է, թե իշխանությունը չունի որևէ զսպման մեխանիզմ, ինչ ուզում, անում է և ոչ ոք չի կարող իրեն կանգնեցնել»,-նշեց բանախոսը և հավելեց. «Իշխանությունն այդ ընթացքում թույլ է տալիս կոպիտ սխալներ, որից ուղղակի պետք է օգտվել և այն երկրներում, որտեղ ընդդիմությունը կարողանում է օգտվել, ապա երկրները գնում են առողջացման ճանապարհով»։
Ըստ Հովհաննիսյանի, հակաեկեղեցական արշավը բերել է եկեղեցու շուրջ աննախադեպ պատմական համախմբվածության, դրա համար իշխանությունները քայլերը ավելի գռեհիկ ու կարիկատուրային են դառնում։
«Իշխանության այդ ջարդված և անարժանապատիվ պետության մոդելը, որ իրենք քարոզում են «Իրական Հայաստան» անվան տակ և այդ խանդավառությունը ադրբեջանից տարանցիկ ցորենի կամ ադրբեջանական նավթամթերք բերելու հետ, բերում է նրան, որ ձևավորվում է շատ լուրջ կոնսոլիդացված դաշինք ընդդեմ «խեղճության», իսկ այսօր խեղճության մարմնավորողը իշխանությունն է, անկախ նրանից, որ կարող են գալ յուրաքանչյուրիս բռնեն, տանեն»,-ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ եթե այդ սխալներից օգտվեն, ապա լուրջ էլեկտորալ փոփոխություների կբերի։
Քաղաքագետը հայտարարեց, որ հասարակությունը կոտրված չէ և ընտրություններին ընդառաջ՝ մարտ, ապրիլ, մայիս ամսիներին բոլորի՝ իշխանության և ընդդիմության համար անակնկալ է լինելու։
Նա նաև կարևորեց «ընդդիմություն» ձևակերպման վերանայումը, որ չպետք է կուսակցական ամբիցիաներով առաջնորդվեն այլ հասարակությանը հասցնեն, որ ընտրությւոնը միայն իշխանափոխությունը չէ։
«Այս ընտրությունները Հայաստանում ապրելու հնարավորության մասին են»,-ասաց Հովհաննիսյանը։