Վարդենիս քաղաքի մի շարք փողոցներում դադարեցվել էր ջրամատակարարումը
Հասարակություն
20:23 12/12/2025
Հայաստան

Վարդենիս քաղաքի մի շարք փողոցներում դադարեցվել էր ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչները ս.թ դեկտեմբերի 11-ին ապօրինաբար ներխուժել են «Վեոլիա Ջուր« ընկերությանը պատկանող «Ակունք» ջրաղբյուրի տարածք և կատարել կամայական գործողություններ: Դրա հետևանքով  երեկ Վարդենիս քաղաքի մի շարք փողոցներում դադարեցվել էր  ջրամատակարարումը:

«Նմանատիպ գործողություն կատարվել է նաև այսօր՝ դեկտեմբերի 12-ին,  որի հետևանքով ժամը 15:30-ից մինչ այժմ դադարեցված է  Վարդենիս քաղաքի՝ Երիտասարդության, Հ.Արզոյան, Համբարձումյան, Ազգալդյան, Ռոմանի և Շահումյան փողոցների ջրամատակարարումը:

Այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ խնդրի կարգավորման և ջրամատակարարման վերականգնման համար:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder