Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
20:11 12/12/2025
Հայաստան

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Հրազդանի, Արագածի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder