Թրամփը նշել է՝ Զելենսկին միակն էր, ում դուր չէր գալիս իր խաղաղության ծրագիրը
Քաղաքական
09:50 12/12/2025
Աշխարհ

Թրամփը նշել է՝ Զելենսկին միակն էր, ում դուր չէր գալիս իր խաղաղության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միակ մարդն է, ում դուր չի գալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման իր ծրագիրը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողներին։

«Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքմանը։ Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը։ Իրականում, բացառությամբ նախագահ Զելենսկու, նրա մարդի շատ ոգևորված էր այս համաձայնագրի գաղափարով», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է Թրամփը։

 Նրա խոսքով, ԱՄՆ ծրագիրը բաղկացած է 4-5 բաժիններից, այդ թվում՝ տարածքների հարց, ինչը շատ դժվարացնում է բանակցությունները։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը նշել է՝ Զելենսկին միակն էր, ում դուր չէր գալիս իր խաղաղության ծրագիրը