«Հրապարակ». 8 հազար դոլարը դարձել է 800, կաշառքի մասին ցուցմունք տվողը ոչ թե Հայկն է, այլ՝ Արամը. Մանրամասներ Հովիկ Աղազարյանի գործից
Օրվա մամուլ
08:46 12/12/2025
Հայաստան

«Հրապարակ». 8 հազար դոլարը դարձել է 800, կաշառքի մասին ցուցմունք տվողը ոչ թե Հայկն է, այլ՝ Արամը. Մանրամասներ Հովիկ Աղազարյանի գործից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ սկսելուց առաջ ՀՀ գլխավոր դատախազը եկավ ԱԺ և նկարագրեց, թե իրենք ինչ խայտառակ հանցագործություններ են հայտնաբերել, որը կատարել է ԱԺ պատգամավորը։ Դրա արդյունքում նրան զրկեցին պատգամավորի անձեռնմխելիությունից:

Գործի հիմքում Հայկ Նազարյանի ցուցմունքն է այն մասին, որ 2023 թ. ձմռանն իրեն է դիմել ֆեյսբուքյան ընկեր Գոհարը և հայտնել, որ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից, շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։ Արամն էլ իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին` ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ գտնվող մի հողատարածք դասավորելու համար, որ ինքն էլիտար շենք կառուցի։ Արամն ասել է նաև, որ դրանից առաջ Աղազարյանի հետ ինքը նույնաբովանդակ գործարքներ է կատարել Դավթաշենում։ Պատմել է, որ Աղազարյանի ընկերուհու համար ինքը 8 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ հեռախոս և մատանի է գնել։ Նազարյանը ցուցմունքում ասել է նաև, որ Արամն իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ պատմում է Հովիկ Աղազարյանին գումարները տալու մասին։

Նախաքննության ավարտից հետո` արդեն հաստատված մեղադրանքում, պարզվում է` 8 հազար դոլարը դարձել է 800, կաշառքի մասին ցուցմունք տվողը ոչ թե Հայկն է, այլ՝ Արամը, ոչ թե Աղազարյանի ընկերուհուն է 800 դոլարանոց մատանին տվել, այլ՝ հենց Աղազարյանին։ Հովիկ Աղազարյանը մեզ ասաց, որ այս մեղադրանքն էլ չի ընդունում: Սակայն ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից լրիվ հորինված պատմություն է պատմել և յոթհարկանի ստեր ասել, որոնց հիման վրա էլ ԱԺ-ն որոշում է կայացրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». 8 հազար դոլարը դարձել է 800, կաշառքի մասին ցուցմունք տվողը ոչ թե Հայկն է, այլ՝ Արամը. Մանրամասներ Հովիկ Աղազարյանի գործից