Փաշինյանը չի հասկանում, որ անկախ Արցախի հարցի լինել-չլինելուց՝ ադրբեջանցիները «գազ են տալու». Մենուա Սողոմոնյան
Քաղաքական
21:41 12/12/2025
ԼՂՀ

Փաշինյանը չի հասկանում, որ անկախ Արցախի հարցի լինել-չլինելուց՝ ադրբեջանցիները «գազ են տալու». Մենուա Սողոմոնյան

Գերմանիա կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Ես Ադրբեջանին առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ՝ Ղարաբաղի հայերի և Արևմտյան ադրբեջանցիների մասին թեմաները փակելու ուղղությամբ»։ Հայտարարությունը մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանին։

«Արևմտյան ադրբեջանի» կոնցեպտը ադրիբեջանցիները սարքեցին, նրա համար, որպեսզի Ղարաբաղի հարց չլինի, որպեսզի մենք երբեք չբարձրացնենք արցախցիների վերադարձի հարցը։ Երբ մենք բարձրացնենք արցածցիների հարցը, նրանք էլ ասեն «արևմտյան Ադրբեջան», այսինքը ադրբեջանցիների գալու, բնակվելու հարցը։

Բայց կներեք, եթե համարժեքներով ենք նայում, ապա ադրբեջանցիներին գալու բնակվելու համարժեքն այն փախստական հայերն են, ովքեր 1988-89 թվկաններին բռնագաղթեցին Ադրբեջանից, Արցախի հյուսիսային շրջաններից և այլ վայրերից։ Համարժեքությունը նրանց վերադարձը պետք է լինի։

Այսօր Նիկոլ Փաշինյանը ուրախ-ուրախ գնացել մտել է ադրբեջանական ծուղակի մեջ,  բայց մի կարևոր բան չի հասկացել, որ անկախ Արցախի լինել-չլինելուց՝ ադրբեջանցիները, փողոցային լեզվով ասած, «գազ են տալու», շարունակելու են «արևմտյան ադրբեջանի» թեման։ Անկախ նրանցի թե Արցախի հարցի մասով, արցախցիների վերադարձի մասով ինչ դիրքորոշում կլինի,  ադրբեջանցիները շարունակելու են, որովհետև իրենց իրական նպատակը,  հենց այստեղ այդպիսի կոնֆլիկտային իրավիճակ սարքելն է, որպեսզի հետագայում Հայոց պետականությունը վերացնեն։ Հայոց պետականության վերացումն է իրենց իրական նպատակը և փաստորեն Փաշինյանը գնում մտնում է իրենց այդ օրակարգի մեջ»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը չի հասկանում, որ անկախ Արցախի հարցի լինել-չլինելուց՝ ադրբեջանցիները «գազ են տալու». Մենուա Սողոմոնյան