Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը գրում է․
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե»:
Հիշեցնենք՝ դիմակավորված անձինք հանրային վայրում հարձակվել էին հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա մարմնական վնասվածքներ էր ստացել։ Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։