Միհրան Հակոբյանի վրա դիմակավորված հարձակվելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քաղաքական
10:53 09/12/2025
Հայաստան

Միհրան Հակոբյանի վրա դիմակավորված հարձակվելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)»,-հայտնել են ՔԿ-ից։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։

Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերը սահմանում են. մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը մի խումբ անձանց կողմից  խուլիգանական դրդումներով պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը երեկ «Դալմա Մոլ»-ի հարևանությամբ ենթարկվել է հարձակման դիմակավորված անձանց կողմից։ Հակոբյանն ունի քթի կոտրվածք, մի քանի վնասվածքներ։ Կա կարծիք, որ նա հարձակման է ենթարկվել իր քաղաքական, հասարակական, հրապարակախոսական գործունեության համար։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միհրան Հակոբյանի վրա դիմակավորված հարձակվելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ