Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը. Աբրահամյան
Հասարակություն
11:20 12/12/2025
Հայաստան

Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2.5 ամիս առաջ գրել էր, թե ինչպես են մեքենաները տարբեր պատճառներով հայտնվում ՆԳՆ տուգանային հրապարակներում և թալանվում: Նա կոնկրետ դեպք էր ներկայացել, երբ մեքենան արդեն 10 ամիս ՆԳՆ Աբովյանի ոստիկանության տուգանային հրապարակվում էր ու այդ ընթացքում պետհամարանիշից սկսած թալանվել էր:

«Գրառումիցս հետո 2.5 ամիս է անցել, սակայն քննչականն ու ոստիկանությունը տեղից շարժվելու փոխարեն շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան, որի տուգանային հրապարակում գտնվելու արդեն մեկ տարին է լրանում, կրկին ու վերջնական թալանվել է:

Ոստիկանությունն ու քննչականը 15 րոպե ժամանակ չեն գտնում` ընդդիմադիր գործիչների, հոգևորականների, մեդիայի ներկայացուցիչների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով:

Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը»,- այսօր գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը. Աբրահամյան