Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
12:16 13/12/2025
Հայաստան
ՔԿ. Նախնական տվյալներով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում
Դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՔԿ-ից։
«Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է»,-նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder