Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է. Տիգրան Աբրահամյան
«Շուրջ 6 ամիս է՝ Վահագն Չախալյանը կալանավորված է։ Ինչպես «Սրբազան պայքարի» մյուս դեմքերի գործերում, Վահագնի գործի տակ ևս որևէ փաստ գոյություն չունի»,-անդրադառնալով Վահագն Չախալյանի դեմ ճնշումներին՝ գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծում է. «Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է:
Իշխանությունը խրախուսում է հարմարվողականությունն ու մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։