Մոսկվայի կենտրոնում հսկա տոնածառը տապալվել է
Աշխարհում
13:03 13/12/2025
Աշխարհ

Մոսկվայի կենտրոնում հսկա տոնածառը տապալվել է

Մոսկվայի կենտրոնում դեկտեմբերի 12-ին հսկա տոնածառը քամու հետևանքով տապալվել է։ Զարդարված ծառի գետնին ընկնելու պահը ֆիքսել են տեսախցիկները։

Դեպքի վայրից արված կադրերում երևում է մոտավորապես տասը մետր բարձրությամբ տոնածառ, որը ընկած է գետնին. մի քանի անցորդ մոտեցել են զարդարանքները զննելու համար։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder