Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին
Հասարակություն
20:01 13/12/2025
Հայաստան

Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թբիլիսիում է, որտեղ քիչ անց մեկնարկելու է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Թելեգրամ ալիքում Սիմոնյանը լուսանկարներ, տեսանյութեր է հրապարակել ու գրել, որ  հաջողություն  է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում  Հայաստանը ներկայացնող Ալբերտին, Վրաստանը ներկայացնող ազգությամբ հայ Անիտա Աբգարյանին,  Ադրբեջանը ներկայացնող Yagmur-ին։

«Վստահ եմ, որ հիասքանչ ձայնով տաղանդավոր այս տղան հաղթելու է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը»,- Ալբերտին ողջունելու տեսանյութին կից գրել է Սիմոնյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder