Թոմ Քրուզը չի ցանկանում Թրամփից օգնություն խնդրել տիեզերքում նկարահանումներ կատարելու համար
Մշակույթ
15:38 13/12/2025
Աշխարհ

Թոմ Քրուզը չի ցանկանում Թրամփից օգնություն խնդրել տիեզերքում նկարահանումներ կատարելու համար

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը մերժել է տիեզերքում ֆիլմ նկարահանելու գաղափարը՝ քաղաքական պատճառներով։ Այս մասին հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ տաբլոիդի՝ արտիստը չի ցանկացել օգնություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նկարահանումների կազմակերպման հարցում։

«Ինչքան ես հասկանում եմ, ֆիլմը նկարահանելու համար նրանց համակարգում էր անհրաժեշտ NASA-ի հետ, և Թոմ Քրուզը, ենթադրաբար, չէր ցանկանում Դոնալդ Թրամփից որևէ բարեհաճություն խնդրել: Նրանց անհրաժեշտ էր դաշնային կառավարության թույլտվությունը», - պարզաբանեց աղբյուրը:

Գազետա.ռու-ն գրում է, որ նախագծի մասին հայտարարվել էր դեռևս 2020 թվականին։ Ակնկալվում էր, որ NASA-ն և SpaceX-ը կաջակցեն ֆիլմի արտադրությանը։ «Առաքելություն. Անիրագործելի» ֆիլմի աստղը պլանավորում էր համատեղ պրոդյուսերավորել ֆիլմը ռեժիսոր Դուգ Լիմանի հետ։

Օգոստոսին Թոմ Քրուզը հրաժարվել էր ընդունել Թրամփից Քենեդիի կենտրոնի պատվավոր մրցանակը։ The Washington Post-ի անանուն աղբյուրների համաձայն՝ դա պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված անհամապատասխանություններով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder