Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրապարակվել է աշխարհի ամենատհաճ ուտեստների թարմացված ցուցակը։ Վարկանշային աղյուսակը կազմում է TasteAtlas գաստրոնոմիկ ուղեցույցը, որը գնահատում է աշխարհի տարբեր երկրների ավանդական ուտեստները։
Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում իսլանդական խոհանոցի ուտեստներ են։
Առաջին տեղը զբաղեցրել է ազգային սվիդ ուտեստն է, որը պատրաստված է ոչխարի գլխով։ Երկրորդ տեղում է տորամատուրը՝ ավանդական նախուտեստների ընտրանի, այդ թվում՝ գառան ամորձիներ, փոկի լողակներ և շաղգամի պյուրե։ Երրորդ տեղում իսպանական կարմրախայտն է՝ բեկոնով տապակած ձուկ, փաթաթված խոզապուխտի մեջ։
Նշենք, որ ցուցակում հայկական ուտեստ ներառված չէ։ Ամենատհաճ ուտեստների ցանկում է հայտնվել նաև ռուսական «խոլոդեց»-ը։ Շատ են ուտեստներ իսպանական, նորվեգական, ճապոնական, ավստրիական, հունական, չինական, արաբական ու այլ երկրների խոհանոցներից։