Երկու հետևություն մեզ համար. Աշոտյանը՝ Լուկաշենկոյի կողմից Թրամփի խնդրանքով 123 քաղբանտարկյալի ազատելու մասին
Քաղաքական
18:09 13/12/2025
Հայաստան

Երկու հետևություն մեզ համար. Աշոտյանը՝ Լուկաշենկոյի կողմից Թրամփի խնդրանքով 123 քաղբանտարկյալի ազատելու մասին

Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքով ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է, որ սրանից կարելի է երկու հետևություն անել.

«Երկու հետևություն մեզ համար.

1. Եթե ԱՄՆ նախագահի առջև հստակ, նպատակաուղղված կերպով և սրտացավորեն դրվեր (դրվի) Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։

2. Եթե ԱՄՆ նախագահի առջև  հայ ժողովրդի կողմից (Հայաստանում, ամերիկահայերի, մյուս Սփուռքի) առաջ քաշվի մեր քաղբանտարկյալների ազատության հարցը, ապա մեծ է հավանականությունը որոշակի, եթե ոչ ամբողջական հաջողության։

Ի՞նչ եք կարծում, ի վիճակի՞ ենք համազգային ջանքերով այդ հարցերը բարձրացնել։

Օրինակ, ցանցային և պերմանենտ աշխատանքից բացի մի 30 000-ոց հանրահավաք կազմակերպել ԱՄՆ նախագահին ուղղված իմ նշած երկու հարցերի շուրջ»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկու հետևություն մեզ համար. Աշոտյանը՝ Լուկաշենկոյի կողմից Թրամփի խնդրանքով 123 քաղբանտարկյալի ազատելու մասին