Բյուրեղավանի դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ աշակերտները ծեծել են իրար, երկու անչափահաս հիվանդանոց է տեղափոխվել
Իրավունք
13:18 13/12/2025
Հայաստան

Բյուրեղավանի դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ աշակերտները ծեծել են իրար, երկու անչափահաս հիվանդանոց է տեղափոխվել

Դեկտեմբերի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ 5-րդ մետակարպալ ոսկրի դիստալ մետաֆիզի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, իսկ ժամեր անց նույն վայրից համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է դիմել ևս մեկ երեխա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Ճ․-ն և 14-ամյա Ա․ Չ․-ն։

Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Ռ․ Ճ․-ն և Ա․ Չ․-ն վերը նշված դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ վիճաբանել են, որից հետո հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուրեղավանի դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ աշակերտները ծեծել են իրար, երկու անչափահաս հիվանդանոց է տեղափոխվել