Նշված տեղեկատվությունը որևէ առնչություն կառավարության կամ որևէ պետական գերատեսչության հետ չունի. Զգուշացում
Հասարակություն
21:36 13/12/2025
Հայաստան

Նշված տեղեկատվությունը որևէ առնչություն կառավարության կամ որևէ պետական գերատեսչության հետ չունի. Զգուշացում

Սոցիալական ցանցերում կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներ։ Այս մասին տեղեկանում են կառավարությունից։ 

«Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը որևէ առնչություն ՀՀ  Կառավարության կամ որևէ պետական գերատեսչության հետ չունի, իսկ հղումները կարող են պարունակել վնասաբեր ծրագրեր և վտանգել անձնական տվյալների անվտանգությունը։

Խստորեն հորդորում ենք զերծ մնալ այդ հղումների բացումից, ներբեռնումից կամ տարածումից, ինչպես նաև չմուտքագրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։

Կառավարության պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են բացառապես պաշտոնական կայքում և  Կառավարության սոցիալական ցանցերի էջերում»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նշված տեղեկատվությունը որևէ առնչություն կառավարության կամ որևէ պետական գերատեսչության հետ չունի. Զգուշացում