Աշխարհի ամենատհաճ ուտեստների ցուցակը գլխավորում է Իսլանդիան
Հասարակություն
11:41 13/12/2025
Աշխարհ

Աշխարհի ամենատհաճ ուտեստների ցուցակը գլխավորում է Իսլանդիան

Հրապարակվել է աշխարհի ամենատհաճ ուտեստների թարմացված ցուցակը։ Վարկանշային աղյուսակը կազմում է TasteAtlas գաստրոնոմիկ ուղեցույցը, որը  գնահատում է աշխարհի տարբեր երկրների ավանդական ուտեստները։

Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում իսլանդական խոհանոցի ուտեստներ են։

Առաջին տեղը զբաղեցրել է ազգային սվիդ ուտեստն է, որը պատրաստված է ոչխարի գլխով։ Երկրորդ տեղում է տորամատուրը՝ ավանդական նախուտեստների ընտրանի, այդ թվում՝ գառան ամորձիներ, փոկի լողակներ և շաղգամի պյուրե։ Երրորդ տեղում իսպանական կարմրախայտն է՝ բեկոնով տապակած ձուկ, փաթաթված խոզապուխտի մեջ։

Նշենք, որ ցուցակում հայկական ուտեստ ներառված չէ։ Ամենատհաճ ուտեստների ցանկում է հայտնվել նաև ռուսական «խոլոդեց»-ը։ Շատ են ուտեստներ իսպանական, նորվեգական, ճապոնական, ավստրիական, հունական, չինական, արաբական ու այլ երկրների խոհանոցներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխարհի ամենատհաճ ուտեստների ցուցակը գլխավորում է Իսլանդիան