Լավ են արել, որ միացել են, մեկնաբանելու բան չունեմ. Խուդաթյանը՝ Փաշինյանին քրեական գործերով անցնող եպիսկոպոսի միանալու մասին
Քաղաքական
10:19 14/12/2025
Հայաստան

Լավ են արել, որ միացել են, մեկնաբանելու բան չունեմ. Խուդաթյանը՝ Փաշինյանին քրեական գործերով անցնող եպիսկոպոսի միանալու մասին

«Եկեղեցու շուրջ իրավիճակը պատկերացնում եմ եկեղեցու մաքրվելով այն հոգևորականներից, որոնք ամեն քայլափոխի խնդիրներ են ստեղծում հավատքի, եկեղեցու շուրջ»,-Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու դիմաց հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

 Նա ասաց, թե ժամկետների մասին ոչինչ չունի ասելու։

Խուդաթյանը հայտարարեց, թե տեղյակ չէ, որ Փաշինյանի հորդորով ԱԱԾ աշխատակիցները հոգևորականներին առաջարկել են զեղչել Գարեգին Երկրորդի անունը։

ՏԿԵ նախարարը հայտարաեց, թե մի քանի քրեկան գործերով անցնող արքեպիսկոպոսը ՔՊ-ին չի միացել այլ ժողովրդին

«Լավ են արել, որ միացել են ժողովրդին, հավատացյալներին, մեկնաբանելու բան չունեմ այդ հոգևորականներրի կեցվածքը»,-հայտնեց նախարարը։

 Արձագանքելով լրագրողի դիտարկմանը որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի խմբագրած «հայկական ժամանակ» թերթի էջերում բենտլիի և սիրուհիներ ունենալու համար քնխան քննադատվող արքեպիսկոպոս Կճոյանի հետ այսօր փաշինյանը գրկախառնվում է, արդյոք Փաշինյանը ներել է մեղքերը՝ Խուդաթյանն ասաց. «Մենք ով ենք, որ մարդկանց ներենք, էն էլ հոգևորականներին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder