Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ավելի խելացի հարց չունեի՞ք. Այսօր Փաշինյանի առաջ Գարեգին Բ-ի անունը զեղչել պատրաստվող քահանա Մաշտոց Ստեփանյան
«Դուք չե՞ք ուզում Աստծո արքայությանը ներկա լինել, եկեք այնտեղ խնդրեք, որ Տերը ձեզ աստծո արքայությանն արժանացնի, դա խնդրեք, ուրշ բան մի ասեք»,- լրագրողներին ասաց Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Մաշտոց Ստեփանյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ էլիտայի և համախոհների հետ պատարագի է մասնակցելու Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ գյուղում։
Մաշտոց Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց հայտնել, թե զեղչելու է արդյոք գարեգին Երկրորդի անունը, թե ոչ, լրագրողներին հարցնելով. «Ավելի խելացի հարց չունեի՞ք»։
Նա նյարդային շարժումներով արագ հեռացավ լրագրողների մոտից։