Ավստրիալիայի ծովափին հրեական տոնի արարողության ժամանակ 12 մարդ է սպшնվել
Քաղաքական
20:22 14/12/2025
Աշխարհ

Ավստրիալիայի ծովափին հրեական տոնի արարողության ժամանակ 12 մարդ է սպшնվել

Ավստրալիայի Սիդնեյում իրավապահ մարմինների աշխատակիցները Բոնիրիգ շրջանում խուզարկությունների ժամանակ ձերբակալել են երկու տղամարդու; Այդ մասին հայտնում է The Sydney Morning Herald-ի։

«Սիդնեյի հարավ-արևմուտքում գտնվող Բոնիրիգ շրջանում երկու մարդ է ձերբակալվել Բոնդիի կրակոցների հետ կապված։ Ձերբակալությունները կատարվել են Բրաուն փողոցում»,-նշվում է հոդվածում։

Դեկտեմբերի 14-ին Սիդնեյի լողափում, որտեղ նշվում էր հրեական Խանուկա տոնը, տեղի է ունեցել հրաձգություն։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ մոտ 29 մարդ վիրավորվել է, իսկ 12-ը՝ սպանվել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողները երեքն են եղել։ Փոխհրաձգության հետևանքով մեկը սպանվել է, իսկ երկուսը ձերբակալվել են, որոնցից մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում ծանր վիճակում։

Նախկինում Mash Telegram-ալիքը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հայտնել էր, որ վիրավորների թվում կա Ռուսաստանի քաղաքացի։ Լրագրողները պնդում են, որ նա գտնվում է հիվանդանոցում։ Սակայն Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ տեղեկություններ չունի կրակոցների հետևանքով վիրավորված ռուսների մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավստրիալիայի ծովափին հրեական տոնի արարողության ժամանակ 12 մարդ է սպшնվել