Բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն. Արագածոտնի թեմի հայտարարությունը Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացնելու վերաբերյալ
Իրավունք
20:37 14/12/2025
Հայաստան

Բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն. Արագածոտնի թեմի հայտարարությունը Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացնելու վերաբերյալ

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Ովքեր անիրավին համարում են արդար ու արդարին՝ անիրավ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև». Առակաց 17:15

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:

Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը:

Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն :

Լիահույս ենք, արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի Առաջնորդի վերադարձի համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն. Արագածոտնի թեմի հայտարարությունը Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացնելու վերաբերյալ