Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մկրտիչ Սրբազանի կալանքի գործով նիստն ավարտվել է ժամը 6-ին, քիչ անց կհրապարակվի որոշումը
Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1)՝ 16.10.2025թ. ժամը 00:30-ին (գիշերը 12:30): Դատավորը Կարեն Ֆարխոյանն էր:
Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանն ու հիշեցնում, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է Նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Դատական նիստն ավարտվել է առավոտյան ժամը 6:00-ի սահմանում, դատական ակտի հրապարակումը կլինի այսօր՝ ժամը 09:30-ին: