Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան. Նարեկ Զեյնալյանը՝ թուրքական շտապօգնության մեքենայի մասին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը անդրադարձել է թուրքական Շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխված պացիենտի դեպքին.
«Քանի որ շահարկումները չեն դադարում և կրքերը չեն հանդարտվում նախորդ գրառմանս հետ կապված, թեև չէի ցանկանա դետալների մեջ մտնել, բայց և այնպես ստիպված եմ առավել մանրամասնել։
1. Հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։
2. Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։
3. Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար և միակ տարբերակը ռեանոմոբոլով (հատուկ սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով) տեղափոխել էր։
4. Հիվանդի հարազատները, փաստաթղթերը ձևակերպելու և տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ բաքոյանին։
5.Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան։
Այսքանը
Առողջ եղեք»։