Ընտրություններից առաջ ի՞նչ օգնություն է խնդրել Հայաստանը ԵՄ-ից. Կայա Կալլասը փակագծեր է բացել
Քաղաքական
13:34 15/12/2025
Հայաստան

Ընտրություններից առաջ ի՞նչ օգնություն է խնդրել Հայաստանը ԵՄ-ից. Կայա Կալլասը փակագծեր է բացել

«Այս շաբաթը իսկապես լարված դիվանագիտական ​​շաբաթ է։ Այսօր մենք բազմաթիվ քննարկումներ ունենք»,-հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Նա ներկայացրել է տարբեր երկրների հետ քննարկումները, դրանց օրակարգը։

«Մենք նախաճաշ ունենք Հայաստանի հետ, որի ընթացքում քննարկումներ ենք ունենալու։  Իհարկե, Հայաստանում ընտրություններ են սպասվում, և ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք այնպիսի օգնություն են խնդրել չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար, ինչպես մենք տրամադրեցինք Մոլդովային»,-մանրամասնել է Կալլասը։

Հիշեցնենք, որ նախարարությունից հայտնել էին՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրություններից առաջ ի՞նչ օգնություն է խնդրել Հայաստանը ԵՄ-ից. Կայա Կալլասը փակագծեր է բացել