Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
TMZ. Ռեժիսոր Ռոբ Ռայների տանը հայտնաբերված մшրմինները պատկանում են նրան և նրա կնոջը
Հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ Ռայների Լոս Անջելեսի տանը հայտնաբերված մարմինները նույնականացվել են. մահացածները ռեժիսորն ու նրա կինը՝ Միշել Սինգեր-Ռայներն են։ Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։
TMZ-ի աղբյուրների համաձայն, մարմինների վրա հայտնաբերվել են դանակի հարվածների հետքեր։
New York Post-ը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, գրել էր, որ սպանության մեջ կասկածվողը զույգի 32-ամյա որդին՝ Նիքն է, որը բացահայտ խոսել է թմրանյութից կախվածության դեմ պայքարի մասին։
Ավելի վաղ ահազանգից հետո փրկարարները տանը հայտնաբերել էին 78-ամյա տղամարդու և 68-ամյա կնոջ մարմիններ, սակայն չէին կարողացել անմիջապես նույնականացնել նրանց։
Ռոբ Ռայները այնպիսի ֆիլմերի ռեժիսոր է, ինչպիսիք են «Մի քանի լավ տղաներ», «Վերջին գործերի ցուցակը», «Լինել Չարլին» և այլն: 2013 թվականին նկարահանվել է Մարտին Սկորոզեի «Ուոլ Սթրիթի գայլը»՝ կատարելով Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարի հոր դերը։