Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է և պատրաստվում ենք Ամանորին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ տոնական օրերին բնականաբար ծառայությունն ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաև եղանակային պայմանները՝ քամին, բուքը, Զինված ուժերն այսօր այլ մտահոգություններ ունի, և առօրյա խնդիրներով են զբաղված։
«Մենք մինչև 3,500 մ բարձրության դիրքեր ունենք, որտեղ ձյունը հալվում է միայն ամռանը և հոկտեմբերից կարող է ձյան շերտ տեսանելի լինել։ Պայքարում ենք հետևողականությամբ, ամեն ինչ արվում է, որ բանակային դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն»,-ասել է Պապիկյանը։