Արտաշատում ու հարակից գյուղերում ջուր չի լինի
Հասարակություն
15:37 15/12/2025
Հայաստան

Արտաշատում ու հարակից գյուղերում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի  16-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ քաղաքի, Ոստան և Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder