Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընտրություններից առաջ ի՞նչ օգնություն է խնդրել Հայաստանը ԵՄ-ից. Կայա Կալլասը փակագծեր է բացել
«Այս շաբաթը իսկապես լարված դիվանագիտական շաբաթ է։ Այսօր մենք բազմաթիվ քննարկումներ ունենք»,-հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նա ներկայացրել է տարբեր երկրների հետ քննարկումները, դրանց օրակարգը։
«Մենք նախաճաշ ունենք Հայաստանի հետ, որի ընթացքում քննարկումներ ենք ունենալու։ Իհարկե, Հայաստանում ընտրություններ են սպասվում, և ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք այնպիսի օգնություն են խնդրել չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար, ինչպես մենք տրամադրեցինք Մոլդովային»,-մանրամասնել է Կալլասը։
Հիշեցնենք, որ նախարարությունից հայտնել էին՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։