Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարուստն ու թալանչին այս իշխանությունները հավասարեցրել են իրար. Վանեցյան
«Այս իշխանությունն ասում է, ժողովուրդ, դուք վատ եք ապրում, քանի որ կան հարուստներ։ Ընդ որում, հարուստ և թալանչին իրենք հավասարեցրել են»,- ArmLur.am լրատվականին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծել է, երբ այս իշխանության ներկայացուցիչները ձեռք են բորում տներ, գնում են ավտոմեքենաներ, հանգստանում են աշխարհի լավագույն ծովափերում, իրենց դեպքում կարելի է, նորմալ է։
«Իրենց դեպքում հիպոթեքով տուն գնելը, լավ ավտոմեքենա վարելը նորմալ է, բայց հենց ուրիշն է դա անում, ուրեմն թալանչի հարուստ է։ Հարստությունը եթե դու ձեռք ես բերել արդար քրտինքով, վատ բան չի։ Ես շատ կուզեմ, որ մեր քաղաքացիներն ապրեն շատ լավ, չունենանք աղքատներ, հացի խնդիր ունեցող ընտանիքներ, ուսման վարձը վճարել չկարողացող ուսանողներ»,-նշել է Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահը վերջին շրջանում ավելի հաճախ է լինում մարզերում։ Ասում է՝ հաճախ են իրեն հարցնում, եթե գա իշխանության, ի՞նչ է անելու։
«Ես ասում եմ, ամեն բան պետք է անենք, որ մարդը լավ ապրի, ունենա անվտանգային, սոցիալական երաշխիքներ, ունենա լավ աշխատանք, նորմալ գումար վաստակի։ Երբ ինձ ուզում են ներկայացնել հարուստ, իրականությունից կտրված, նման բան չկա։ Ես այս քաղաքում ծնվել եմ, ապրել եմ, ակտիվ կերպով շփվում եմ ընկերներիս, քաղաքացիների հետ»,-նշել է Վանեցյանը։