Ահասարսուռ դեպք Գյումրիում. Որդին uպանել է ծնողներին
Իրավունք
12:45 16/12/2025
Հայաստան

Ահասարսուռ դեպք Գյումրիում. Որդին uպանել է ծնողներին

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10․10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է և հարազատները չեն արձագանքում։

Ոստիկանությունից հայտնում են՝ փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։

Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ահասարսուռ դեպք Գյումրիում. Որդին uպանել է ծնողներին