Մտավախությունն այն էր, որ անշարժ գույքի գների միանգամից անկումը կարող էր առաջացնել անցանկալի երևույթներ տնտեսության մեջ. ԿԲ Նախագահ
Տնտեսություն
16:14 16/12/2025
Հայաստան

Մտավախությունն այն էր, որ անշարժ գույքի գների միանգամից անկումը կարող էր առաջացնել անցանկալի երևույթներ տնտեսության մեջ. ԿԲ Նախագահ

«Կենտրոնական բանկն իր ֆինանսական կայունության զեկույցներում, մասնավորապես՝ վերջիններում նշում էր, որ կան ռիսկեր, որ անշարժ գույքի շուկայում կա որոշակի գերտաքացվածություն»,-ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա բացատրեց, որ տարբեր մոդելներով երբ ԿԲ-ն երևույթն ուսումնասիրում  էին, տարբեր ծրագրերի, ներառյալ՝ եկամտահարկի վերադարձման ծրագրի պատգճառով կար անշարժ գույքի շուկայում ունեինք որոշակի աճ։

«Մեր մտավախությունն այն էր, որ գների միանգամից անկումը կարող էր առաջացնել անցանկալի երևույթներ տնտեսության մեջ։ Բարեբախտաբար, մենք տեսնում ենք, որ այդ ռիսկերը չեզոքանում են, այսինքը գների ճշգրտումը տեղի է ունենում աստիճանաբար»,- հայտնեց Մարտին Գալստյանը։

Հայտարարելով որ ԿԲ-ն կտրչուկ որակավորումներից խուսափում է՝ ԿԲ նախագահն ասաց. «Սպեկուլյատիվ բառը մենք չենք օգտագործում, քանի որ այն մեր բառապաշարի բառ չէ, քանի որ «գերշահույթ»-ի հետ միասին այդ բառերի տակ չես կարողնաում տեսական հենք դնել»։

Անդրադառնալով բանկայաին համակարգում ավանդների չափաբաժնին՝ Մարտըին գալստյանն ասաց.

«Վարկ/ավանդ հարաբերակցությունը 115%-է, ինչը ենթադրում է, որ վարկերն աճում են առաջանցիկ տեմպերով, բայց ունենք նաև ավանդների աճ։ Ավանդներ/ՀՆԱ-ն այս պահի դրությամբ 57.3% է»,-ասաց Գալստյանը, բացատրելով որ ավանդները նույնպես աճել են։

ԿԲ նախագահի հիմնավորմամբ՝ երկրում այդքան փողը ձևավորվում է բարձր տնտեսական աճի արդյունքում առաջանում են եկամուտների և խնայողությունների աճ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder