Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարով միլիոնատեր, որ վաղն էլ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից. ՔՊ-ական Նարեկ Գրիգորյան
Քաղաքական
16:59 16/12/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարով միլիոնատեր, որ վաղն էլ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից. ՔՊ-ական Նարեկ Գրիգորյան

«Եվ զենք ենք առնում, և ասֆալտ ենք սարքում, և դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում, և բուժհաստատություն: Այդ գումարները ոչ միայն վարկային համաձայնագրերով է գեներացվում, այլ Հայաստանի պետական բյուջեն չթալանելով, չմսխելով»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Նարեկ Գրիգորյանը:

Ըստ նրա, այդ գումարները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ պատգամավորի, նախարարի դղյակ չի դառնում. «ՔՊ կուսակցության ղեկավար, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարով միլիոնատեր, որ վաղն էլ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից»։

«8 միլիարդի վարկ ենք վերցրել և զենք ենք առել,  և դպրոց ենք սարքել, և պետության գեներացված գումարներից, որոնք չեն գողացվել,  դրանով ենք սարքել ու շարունակում ենք սարքել»,- նշեց նա՝ հավելելով, որ էլի վարկային համաձայնագրով ու պետբյուջեի ֆինանսավորմամբ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում են սարքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder