«Հրապարակ». Քաղաքական ժողո՞վ, թե՞ նախընտրական քեֆ
Օրվա մամուլ
08:49 16/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Քաղաքական ժողո՞վ, թե՞ նախընտրական քեֆ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող թիմում նախատոնական հավաքի են պատրաստվում` դեկտեմբերի 27-ին ԱԺ «Քաղպայմանագրի» ֆրակցիան, կառավարության կուսակցական անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՔՊ-ական ՏԻՄ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում։

Նախնական որոշմամբ՝ հավաքի վայր է ընտրվել Արտաշատի ճանապարհին վերջերս բացված «Ադանա» ռեստորանը: Իսկ թե ինչ բնույթ կունենա հավաքը՝ կլինի միայն տարեվերջյան քեֆ-ուրախություն, թե նաև քաղաքական ժողով, այս պահին հայտնի չէ: Թեպետ իշխանականները չեն բացառում, որ երկուսը մեկում արվի: Չէ՞ որ քաղաքական ժողովների ժամանակ քննարկում են տվյալ պահին ակտուալ հարցեր, ինչն անգամ տոնական հավաքներին հնարավոր չի լինում շրջանցել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder