Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շերեմետևո օդանավակայանում թռիչքի պահին ինքնաթիռի շարժիչը է բռնկվել
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Boeing ինքնաթիռի շարժիչը բռնկվել է, հաղորդում է Life-ը՝ հղում անելով SHOT-ին։
Telegram ալիքի տվյալներով՝ ինքնաթիռը պետք է թռչեր դեպի Կուբայի Կայո Կոկո քաղաք։
«Երբ ինքնաթիռը բարձրացավ, աջ շարժիչւց ուժեղ լույս արձակվեց։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել և սկսել արտակարգ արգելակել մեծ արագության պայմաններում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ուղևորները հայտնել են, որ արագացման ժամանակ ինքնաթիռը, կարծես, բավարար հզորություն չուներ։
Մարդիկ տարհանվել են ինքնաթիռից, և դեպքի վայր են ժամանել փրկարարներ և հրշեջներ։ Չվերթը հետաձգվել է Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին։