Առաջին հերթին հաշվում են իրենց եկամուտը, հիվանդն էլ մինչև տուն հասնի, կմաhանш. Քաղաքացիները՝ բուժծառայության որակի ու արժեքի մասին
Հասարակություն
15:52 16/12/2025
Հայաստան

Առաջին հերթին հաշվում են իրենց եկամուտը, հիվանդն էլ մինչև տուն հասնի, կմաhանш. Քաղաքացիները՝ բուժծառայության որակի ու արժեքի մասին

Հայաստանում թեև տարբեր բժշկական ծառայություններ տարբեր տարիքային խմբերին մատուցվում է անվճար, համավճարով, միևնույնն է՝  բնակչության մի մեծ հատված շարունակում է դժգոհ լինել բժշկական ծառայության և որակից, և արժեքից։

Panorama.am-ը քաղաքացիներից հետաքրքրեց՝ արդյո՞ք գոհ են  այսօր մատուցվող բուժծառայությունների որակից ու գնից։

«Ծառայություն կա՞, որ  գոհ լինեմ։ Մի բան որ փողով լինի... Հիվանդությունն իրենք են որոշում, գինն էլ են իրենք որոշում, խայտառաություն է,  չեն հետաքրքրվում՝ ինչ պայմաններում ես ապրում, ում հետ ես ապրում, ինչքան է  քո եկամուտը, առաջին հերթին հաշվում են իրենց եկամուտը՝ վերցնեն, կորզեն, թալանեն, հիվանդն էլ մինչև տուն հասնի, կմահանա»,- ասաց մի քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ թեև ունի բժշկին դիմելու  կարիք, սակայն հնարավորություն չունի։

Քաղաքացիները դժգոհ են նաև դեղերի գներից, պոլիկլինիկաներում  սպասարկան որակից։

«Մեր բժշկությունը շատ վատ վիճակում է, ահավոր։ Չգիտեմ՝ ինչ է վերջը լինելու։ Խոստացել են ապահովագրություն, տեսնենք` ինչ կլինի»։

«Ամեն ինչը մեծ գումարների հետ է կապված և անօգուտ։ Դեղերը շատ թանկ են, անորակ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Իհարկե, կային նաև գոհ քաղաքացիներից. «Կա և դրականը, և բացասականը։ Երբ գնացել եմ պոլիկլինիկա,  պրոբլեմների չեմ հանդիպել։ Իմ բժշկուհին բարեհամբույր ընդունում է, ուղղորդում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder