Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կայա Կալլասի հայտարարությունից հետո ընդդիմության միակ ընտրությունը մնում է ուրիշ խաղ խաղալը. Քաղտեխնոլոգ
«Արդեն երեք ամիս է՝ տարբեր ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում ես նշում եմ, որ Հայաստանում ընտրություններն անցկացվելու են մոլդովական սցենարով։ Քանի որ ԵՄ-ին հաջողվեց Մոլդովայում այդ սցենարն իրականացնել ու ապահովել իր համար ցանկալի իշխանություն, նույնը իրականացվելու է Հայաստանում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք, երեկ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը մասնավորապես հայտարարեց. «Հայաստանում ընտրություններ են սպասվում, և ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք այնպիսի օգնություն են խնդրել չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար, ինչպես մենք տրամադրեցինք Մոլդովային»։
Panorama.am-ի զրուցակցի համոզմամբ, ԵՄ ղեկավար կազմը, նրա դաշնակիցները, գլոբբալիստներն այդ մեթոդները կիրառեցին նախ Ռումինիայում, ապա նաև Մոլդովայում։
«Տարատեսակ ոչ ազնիվ տեխնոլոգիաների միջոցով՝ լցոնելով, դրսից 120 հազար ձայն բերելով, Ռուսաստանում ու Մերձդնեստրում ապրողներին քվեարկել, ինչպես նաև ընտրական գործընթացից հանելով տարբեր կուսակցությունների, ի վերջո Մայա Սանդուի կողմից ղեկավարվող ուժի համար ապահովեցին 58 տոկոս։ Սա կոչվեց մոլդովական սցենար, որի էությունն է ոչ ազնիվ տեխնոլոգիաներով իշխող քաղաքական ուժի համար ապահովել պառլամենտում մեծամասնություն։ Ռուսաստանը փորձեց այնտեղ իր համար ցանկալի իշխանություն ապահովել, ուղղակի տապալվեց, հիմա նույնը իրականացվելու է Հայաստանում»,-ասաց Բադալյանը։
Ստացվում է, ըստ էության ՔՊ-ն դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ աջակցելու իրենց վերոհիշյալ տեխնոլոգիաների օգնությամբ իշխանությունը պահպանելու հարցում։ Ո՞ւմ դեմ են պայքարում։ Բադալյանն ընդգծեց՝ անուն չեն տալիս, անընդհատ կրկնում են հիբրիդային պատերազմ, բայց պարզ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է։
«Պարզ է, որ ոչ Հնդկաստանը, ոչ Ուզբեկստանը, ոչ էլ մեկ այլ երկիր հակամարտության մեջ չի մտնելու Հայաստանում ԵՄ-ի դեմ ցանկալի իշխանություն ձևավորելու համար։ Անունը չեն տալիս, բայց հասկացվում է, որ այդ երկիրը Ռուսաստանն է»,-ասաց նա։
Քաղտեխնոլոգի խոսքով, մոլդովական տարբերակի գործարկման պարագայում այլևս էական չէ, թե ինչ վարկանիշ ունի իշխող ուժը, քանի որ այն հիմված չէ ազնիվ, արդար ընտրությունների անցկացման վրա։
«Եթե ընդդիմությունը չփոխի խաղի կանոնները, մտավ մոլդովական սցենարի մեջ, պարտվելու է, քանի որ այդ սցենարը չի ենթադրում ուրիշ ավարտ, քան սցենարիստների կողմից մշակված ելքից։ ԵՄ-ն բացեիբաց հայտարարում է՝ մենք ձեր երկրում գործի ենք դնելու բոլոր հնարավոր մեթոդները, իշխող ՔՊ-ին պահելու ենք, քանի որ այն հակառուսական գործընթաց է իրականացնում, որը մեզ ձեռք է տալիս։ Ասում ենէ մենք պաշտպանելու ենք այս իշխող քաղաքական թիմին, քանի որ այն ՀԷՑ-ը վերցրեց, որը կանցնի արևմտյան մի ինչ-որ ընկերության՝ թուրքական, ֆրանսիական, բրիտանական, կարևոր չէ, ռուս սահմանապահներին դուրս է բերում երկրի տարածքից, Արցախի հարցը փակվել է։ Ուրիշ ուժ գալու դեպքում այս ամենը կարող է հետ պտտվել, ու գլոբալիստները 2018 թվականից հետո լուրջ ջանքեր են դրել՝ փակել Արցախի հարցը, մոռացության տալ Ցեղասպանության հարցը, Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, հիմա հո թույլ չե՞ն տա, որ մի ուրիշ ուժ գա ու այս ամենը վերականգնի»,-ընդգծեց նա։
Ստեղծված իրավիճակում 2026 թվականի խորհրդրանական ընտրություններին նախաշեմին ընդդիմությունը երկու ընտրություն ունի, կամ դառնալ մոլդովական սցենարի մաս ու լավագույն դեպքում մնալ ընդդիմության, կամ գտնել դաշնակիցներ։
«Այս պահին Հայաստանում գլոբբալիստական ծրագրերի իրականացմանը խիստ դեմ է Իրանի Իսլամական Հանրապետությունը, երկրորդ հերթին՝ Ռուսաստանը։ Դաշնակցելով այս երկրների հետ՝ ընդդիմությունն առաջին հերթին իր խաղի կանոններն է առաջ տանում, հաղթում է ու դառնում իշխանություն։ Հակառակ դեպքում ընդդիմությունը չի կարող պայքարել ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի դեմ։ Ընդդիմության միակ ընտրությունը մնում է ուրիշ խաղ խաղալ, ուրիշ սցենար մշակել։ Բայց ինչպես հասկանում ենք, Հայաստանի ընդդիմությունը ցանկություն չունի պայքարելու, ստացվում է այնպես, որ Հայաստանի իշխանությունը պայքարում է իշխանություն մնալու համար, ընդդիմությունը պայքարում է ընդդիմություն մնալու համար»,-ասաց Բադալյանը։
Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները որոշեցին դիմել ԵՄ աջակցությանը, չէ՞ որ շարունակ հայտարարում են, որ ունեն ընտրողների աջակցությունը, տանելու են համոզիչ հաղթանակ առաջիկա ընտրություններում։
Հարցազրույցի շարունակությունը՝ ձայնագրությամբ։