Չե՞ք տեսնում, որ ՀՀ ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ. Ռուբինյան
Քաղաքական
13:47 16/12/2025
Հայաստան

Չե՞ք տեսնում, որ ՀՀ ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ. Ռուբինյան

«Սպառնալիքները հայտնի են։ Չե՞ք տեսնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք  կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ կամ չե՞ք տեսնում, որ ապատեղեկատվական  արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ սպառնալիքների մասին է  խոսքը, որոնց դեմ պայքարելու համար դիմել են ԵՄ օգնությանը։

Օրինակի համար նշեց, որ բացվում են կայքեր, անգլալեզու, ինչ-որ սենսացիոն լուրեր են դնում։

«Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ,  միջատությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում ենք»,- ասաց Ռուբինյանը՝ մանրամասնելով, որ դրա դեմ պայքարելու են հայ իրավապահները, խոսքը փորձի, մեթոդների փոխանակման մասին է։

Հարցին՝ ԵՄ-ից ասում են, որ միջամտությունը Ռուսաստանից է, նա պատասխանեց, որ չի լսել նման բան են ասել։

«Ասում եմ՝ ցանկացած արտաքին միջամտության փորձ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չե՞ք տեսնում, որ ՀՀ ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ. Ռուբինյան