Էդ «Տիգրան Ավինյան» անունը պողպատե մանդատ է՞, որ դատախազությունն իր դեմ քրգործ չի հարուցում. Չախոյան
Իրավունք
12:35 17/12/2025
Հայաստան

Էդ «Տիգրան Ավինյան» անունը պողպատե մանդատ է՞, որ դատախազությունն իր դեմ քրգործ չի հարուցում. Չախոյան

«2024թ.-ին, երբ գյուղմթերքի շուկայի շինարարությունը նոր էր սկսվել, ես գրությունով դիմեցի Երևանի քաղաքապետարանին և հարցրեցի, թե կատարվող շինարարական աշխատանքները թույլտվություն ունե՞ն, թե՞ ոչ։ Ինձ պաշտոնապես պատասխանելեն, որ ոչ»,-ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց ասաց հանրային գործիչ Արթուր Չախոյանը՝ ներկայացնելով Նոր Նորքի վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում կատարած ապօրինի շինարարությանն ու համայնքային հողազավթմանը վերաբերյալ դատախազություն ներկայացրած իր հայցը։

 Նա նշեց, որ դրանից մեկ տարի անց 2025 թվականին, երբ շուկան արդեն կառուցված է եղել, Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ շուկայի կառուցում շինթույլտվություն չի ունեցել։

«Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկատվություն է տրամադրել, որպեսզի իրավական խոչընդոտներից խուսափեն, այսինքը՝ որ ես հաղորդում չներկայացնեմ և շուկայի շինարարության աշխատանքները չդադարեցվեն։ Ստացվում է, որ այդ ամենը իրականացվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հովանավորության ներքո, հակառակ դեպքում սուտ տեղեկատվություն չէր կարող տրամադրվել»,-հայտնեց Չախոսյանը և տեղեկացրեց, որ ապօրինի շինարարության ժամանակ վնասել էին համայնքային գույքը՝ մայթը, որը օրենով պետք է վերականգներ վնասողը, բայց քաղաքապետարանը տենդեր է հայտարարել և համայնքային բյուջեի հաշվին է այն վերանորոգել։

Չախոյանը ներկայացրեց իր հայցերին ի պատասխան Գլխավոր դատախազությունից ներկայացված տարբեր պատասխաններով երկու տարբեր ծրաներ, որոնցից մեկով նույն դատախազը իր հաղորդման համաձայն քրեական վարույթ չի հարուցել, իսկ մյուսով հարուցել է և պարզաբանեց, որ երկու ծրարում էլ իր հայցերը նույնաբովանդակ են եղել, ուղղակի մերժված ծրարի հայցում եղել է Տիգրան Ավինյանի անունը, իսկ դրական ընթացք ստացած նույնաբովանդակ մյուս հաղորդման միջից ընդամենը հանել է Երևանի քաղաքապետի անունը։

«Էդ Տիգրան Ավինյանի անունը պողպատե մանդատ է՞»,- հարցրեց Չախոյանը և հավելեց. «Հրապարակային հայտարարում եմ, որ այդ ամեն ինչի հետևում կանգնած է Տիգրան Ավինյանը և հովանավորում է Տիգրան Ավինյանը, հակառակ դեպքում բաղյան 2/5 հասցեում գտնվող քանդման ենթական շինությունը, թող գնան քանդեն»։

Նա հայտնեց, որ ապօրինի շինությունը կառուցվել է 900 ք/մ տարածքի վրա, որից 500 ք/մ-ն մայրաքղաքի 6-րդ գոտում գտնվող համայնքային հող է, որի աճուրդի մեկնարկային արժեքը 350 հազար դրամ է այն բազմապատկելով 500-ի և գումարելով նաև շինթույլտվության տուրքերը, ստացվում է, որ քաղաքային բյուջեին նվազագույնը 700 հազար դոլարի վնա է տրվել։

«Դրանով քանի հատ մանկապարտեզ կարող էին նորոգել, կամ բակերում խաղահրապարակներ կառուցել»,-հարցրեց Չախոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder