«Ժողովուրդ». Բանակի քանդման հերթական քայլը
Օրվա մամուլ
09:00 17/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Բանակի քանդման հերթական քայլը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովը երեկ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը. կողմ՝ 65, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 20։ Ըստ ընդունված փաթեթի՝ 24-ամսյա պարտադիր ծառայությունը կդառնա 18-ամսյա։

Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ներկայացրեց պահեստազորայինների վարժական հավաքների վերաբերյալ թվերը. 2025-ին վարժական հավաքներին ներգրավվել է 16 000 պահեստազորային, իսկ 2026-ին նախատեսվում է ներգրավել 20 000։

Սա նշանակում է՝ հաջորդ տարի պլանավորվող ներգրավումը ավելանալու է 4 000-ով (մոտ +25%)՝ 2025-ի ցուցանիշի համեմատ։

Այսինքն՝ նախընտրական գովազդի շրջանակում ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվեց կես տարով, բայց մյուս բոլոր ՀՀ քաղաքացիները՝ ավելի մեծ թվով, վարժական հավաքներին ստիպված կլինեն մասնակցել: Մասնագետներն այս կրճատումը համարում են բանակի քանդման հերթական քայլ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder