«Հրապարակ». Ջուլիի անձնուրացությունը չի գնահատվել
Օրվա մամուլ
08:53 17/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Ջուլիի անձնուրացությունը չի գնահատվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ տեղեկացանք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաև ՔՊ-ի հնաբնակներից Հայկ Ցիրունյանի, ինչպես նաև՝ նորահայտ ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանի՝ Ջուլիի թեկնածությունը։ Եթե Հայկ Ցիրունյանի դեպքում ՔՊ-ում անակնկալի չեն եկել, համարում են, որ նա ասես այլմոլորակային լինի՝ իրերն ու երևույթները միշտ սեփական «խոհափիլիսոփայությամբ» է վերլուծում (հիշեցնենք․ նա «Գործընթաց է երկրում, եղբայր» թևավոր դարձած մտքի հեղինակն է), ապա շատերն անակնկալի են եկել Ջուլիի պարագայում, որը մինչև վերջին բջիջը ծառայում էր իշխանություններին և սրբազանների դեմ ամենակեղտոտ գրառումների ու հայտարարությունների հեղինակն էր, սակայն, փաստորեն, այդ անձնուրացությունը չի գնահատվել:

Հնարավոր է, որ նա՝ ինքն իր գործը փչացրեց, երբ մի բանավոր ելույթի ժամանակ անզգուշություն ունեցավ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս հարգալից «նախագահ» բառն օգտագործել, այն դեպքում, երբ փորձառու ուսապարկերը նրա մասին խոսելիս ասում են՝ «մերժվածը»։ Ստացվում է, որ մինչ այս պահը ՔՊ խմբակցությունից 4 պատգամավոր է մերժվել՝ Ջուլին, Շիշ բռնողը, Ցիրունյանը և Կարեն Սարուխանյանը։ Իհարկե, սա չի նշանակում, թե ՔՊ-ն նրանց անգործ ու անտեր կթողնի` նրանց գործադիրում մի բան կտան, որ ընդդիմության շարքերը չհամալրեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder