Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ինչ են նստում պաշտոնյաների վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղորդագրություն է տարածել. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) ընթացող ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11)»։
Կից լուսանկարից երևում է, որ պատվիրակության կազմում են նաև ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը: Ի դեպ, այս անձինք հաճախ են համատեղ գործուղումների մեկնում` հավանաբար, արդեն պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել, միմյանց միջև կոնտակտ է ստեղծվել: Բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ելույթ չի ունեցել, նա միայն ծափ տվողի դերում է եղել. ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրբուհի Գալյանը:
Թե ինչ են նստում այս վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում: Մենք նկատեցինք նաև, որ պատվիրակության մյուս անդամներն իրենց պաշտոնական էջերում որևէ տեղեկատվություն այս մասին դեռ չեն հաղորդել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։