Այսուհետ անշարժ գույքը հնարավոր կլինի գնել և վաճառել էլեկտրոնային եղանակով՝ առանց Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումներ այցելելու
Հասարակություն
13:18 17/12/2025
Հայաստան

Այսուհետ անշարժ գույքը հնարավոր կլինի գնել և վաճառել էլեկտրոնային եղանակով՝ առանց Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումներ այցելելու

«Օրենքով կարգավորվում է երկու փուլ, առաջին՝ Էլեկտրոնային ստորագրմամբ նոտարական վավերացում չպահանջող գործարքները էլեկտրոնային հարթակում կնքելու հնարավորությունն է, որոնք վերաբերում են անշարժ գույքին և այդ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցմանը»«-«Արմենպրեսի»  մամուլի սրահում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ ներկայացնելով «Գյուքի գրանցման մասին» օերնքում կատարված վերջին փոփոխությունները։

Նա նշեց, որ նորարարկան գործիքներով ներդրվում է նոտարական վավերացում չպահանջող պայմանակգրերն էլեկտրոնային թվային ստորագորթյամբ կնքելու հնարավութրությունը։

«Երկրորդ եպքում գրանցումն իրականացվում է ինքնաշխատ եղանակլով՝ համակարգի միջոցով՝ առանց մարդկային գործոնի ներգրավման»,-ասաց Ղազարյանը։

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը բացատրեց, որ եթե նոտարական գրանցում չպահանջող գործարք է, ապա քաղաքացին անկախ նրանից, թե որ երկրում է գտնվում էլեկտրոնային եղանակով կարող է գործարքն կնքել և նույն կերպ էլ ներկայացնել Կադաստրի կոմիտե։

 Նա հայտնեց, որ նախագիծը 18 ամիս ժամկետով պիլոտային ծրագիր է, որի ընթացքում կփորձարկեն մոդելը և կգույքագրեն տեխնիկական և ծրագրային խնդիրները։

 «Օրենքով գործարքի տեսակի մասով որևէ սահմանափակում նշված չէ, գործարքը կարող են կնքել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները».- հայտնեց  Նանե Ղազարյանը և հավելեց, որ նախապատրաստվում են պայմանագրերի տիպային ձևերը և գործարքների ցանկերն էլ հրապարակվելուց հետո քաղաքացիները կարողն օգտվել դրանից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder