Ժամը 19:35-ի դրությամբ Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է
Հասարակություն
20:43 17/12/2025
Հայաստան

Ժամը 19:35-ի դրությամբ Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder