Տպավորություն կա, որ կառավարությունն այս թերի ծրագրից այն կողմ արցախցիներին ոչինչ չի առաջարկելու. Գեղամ Ստեփանյան
Հասարակություն
15:31 17/12/2025
ԼՂՀ

Տպավորություն կա, որ կառավարությունն այս թերի ծրագրից այն կողմ արցախցիներին ոչինչ չի առաջարկելու. Գեղամ Ստեփանյան

ԱԺ արտահերթ նիստում ՔՊ և ընդդիմադիր՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ընդունեցին ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը, որով 250 մլն եվրոյի վարկ և 15 մլն եվրոյի դրամաշնորհ ներգրավվեց Արցախից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի համար։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ հայտարարեց, թե անձնագրային որոշ գրասենյակներում կոպիտ են վերաբերվել արցախցիներին։ Կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետության և բռնագաղթածների իրավունքների խախտման դեպքերի շուրջ Panorama.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ.

Գ. Ստեփանյան-Որ անձնագրային բաժիններում արցախցիների նկատմամբ վատ վերաբերմունք լինի, ես այդպիսի ահազանգ չեմ ստացել։ Բայց բոլորս գիտենք անձնագրայիններում վիճակի՝սպասարկման բացերի և թերությունների մասին։ Կարծում եմ, որ այն համատարած է, ոչ միայն արցախցիներին է ուղղված, այլ բոլորին վերաբերող խնդիր է։ Եթե պատգամավորը բարձրաձայնում է, հետևաբար ինչ-որ կոնկրետ դեպքով իրեն դիմել են։ Ես նման ահազանգ չեմ ստացել։ Հաշվի առնենք այն հանգամանքը, որ բավականին մեծ թվով մարդիկ են դիմում քաղաքացիության համար և դրա հետ կապված հնարավոր է, որ նման դեպքերն առավել հաճախ լինեն, քան նախորդիվ ժամանակահատվածում։ Եղել են դեպքեր, երբ օրենքով չպահանջվող փաստաթղթեր են պահանջել Արցախի քաղաքացիներից ինչ-որ գործարքներ իրականացնելու համար և մեր կողմից էլ միջամտություն եղել ու հարցը կարգավորվել է, բայց այդպես առանձնահատուկ վատ վերաբերմունք ես չեմ արձանագրել։

Panorama.am-Կառավարությունը հերթական վարկը վերցրեց արցախցիների բնակարանային ծրագիրն իրականացնելու համար, բայց այն բավականին անարդյունավետ ընթացք ունի, ինչո՞ւ։

Գ. Ստեփանյան-Ենթադրում եմ, որ այդ վարկը կառավարության 710-Ն որոշման շրջանակներում բնակարանային ապահովման ծրագիրը ֆինանսավարելուն է վերաբերում։ Այն վարկային ծրագիր է, այսինքը՝ պետությունը հավաստագիր է ներկայացնում, ընտանիքը տունը գտնում է, այդ հավաստագրով ներկայանում է բանկ, վարկ է ձևակերպվում, բայց այդ վարկի տոկոսները և մայր գումարը  10 տարվա ընթացքում մարում է Հայաստանի կառավարությունը։ Այդ 250 մլն եվրոն, ենթադրում եմ, որ այդ ծրագիրը ֆինանսավորելու համար է։

Panorama.am-Կառավարության ներկայացուցիչը հայտնեց որ ընդամենը 1600 ընտանիք է բնակարան ձեռք բերել հայաստանում և ևս 2600-ը նոր է միայն հավաստագիր ստացել։ Ինչն է նման ցածր ցուցանիշի պատճառը, երբ Հայաստան են բռնագաղթել մոտ 25 հազար ընտանիք։

Գ.Ստեփանյան-Կառավարությունը ծրագրի որոշումն ընդունել է 2024 թվականի մայիսի 16-ին, դրանից հետո որոշակի կարգավորումներ և փոփոխություներ եղել են, որ մեկ անձի համար 4 մլն դրամի աջակցության ծրագրում ներառված համայնքները քիչ էին, հետո հանրահավաքների, քննարկումների արդյունքում որոշակի բարելավումներ եղել են, բայց, իմ գնահատմաաբ, այդ ծրագիրը ի զորու չէ անել այնպես, որ արցախցիներին բոլորին ապահովեն բնակարաններով, բազմաթիվ բացեր և խնդիրենր կան, որոնց մասին արդեն տևական ժամանակ բարձրաձայնում ենք։ Կա փոքր կազմով՝ 1-3 անդամից կազմված ընտանիքների խնդիրը, որոնց դեպքում տրամադրվող գումարով ընդհանրապես հնարավոր չէ բնակարան  ձեռք բերել։ Երկրորդ խնդիրն այն է, որ անձը ցանկանում է Երևանում, կամ հարակից մարզերում բնակարան ձեռք բերել և այդ գումարը հերիք չէ և ստիպված է հավելյալ վարկ ներգրավի, իսկ դրա համար համապատասխան միջոցներ չունի, կամ վարկունակության հետ է խնդիրներ առաջանում։ Այսինքը, խնդիրենրեն շատ-շատ են այդ ծրագրի հետ կապված և դրանց պատճառով է, որ այս պահի դրությամբ ընդամենը 1600 ընտանիք է կարողացել այդ ծրագրի արդյունքում տուն ձեռք բերել։ Կառավարաության անդեմանը տարբեր թվեր էին հնչեցնում, մի դեպքում ասում էին թե 20 հազար շահառու արցախից բռնագաղթած ընտանիքներ կան, մյուս դեպքում՝ 25 հազար, բայց ամեն դեպում, դրանից  այս պահի դրությամբ ընդամենը 3600 է, որ հավաստագիր է ստացել և նրանցից ընդամենը 1600-ն է կարողացել այդ հավաստագիրն իրացնել։

Հավաստագիր ստացածների և այն իրացրածների տարբերությունը խոսում է այն մասին, որ ընտանիքները, որոնք դիմել և ստացել են հավաստագրեր, չեն կարողանում պատշաճ իրացնել իրենց իրավունքը և վերջանարդյունքում բնակարանի տեր դառնալ։ Նաև սա է խոսում այն մասին, որ այս ծրագիրը, մեծ հաշվով չաշխատող է։

Panorama.am-Ներկայում արցախցիները բնակվում են այնտեղ, որտեղ կարողացել են աշխատանք գտնել և այն հիմնականում մայրաքաղաքում և հարակից շրջաններում է, չե՞ք փորձել կառավարությանն առաջարկել այդ գոտում հատկացվող մեկ անձի համար նախատեսված գումարի չափը բարձրացնեն։

Գ. Ստեփանյան-Պետք է հասկանալ, թե Կառավարությունն ինչ տրամաբանություն է դրել ծրագրի հիմքում։ Նրանք ցանկանում են խթանել, որ արցախցին հիմնականում սահմանային կամ կենտրոնից հեռու բնակվի, բայց վիճակագրությունն հակառակն է ցույց տալիս, որ այս պահին բռնի տեղահանվածների 60%-ը բնակվում է Երևանում, կամ հարակից՝ Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում։ Ծրագրի տրամաբանությունն այնպես է կազմված, որ այդ մարդկանց հանեն և տանեն սահմանային մարզեր բնակեցնելու՝ առանց հաշվի առնելու, որ այն իր հետ բերելու է գործազրկություն։ Հա, պատկերացնենք, որ մարդու ընտանիքը գնաց և բնակարան ձեռք բերեց սահմանային հատվածում, բայց այնտեղ աշխատանք չկա, ինպես պետք է այդ ընտանիքը գոյատևի։

Panorama.am-Ի՞նչ քայլեր է անում արցախցին իր իրավունքները պաշտպանելու համար։

Գ. Ստեփանյան- Քայլեր բազմիցս է արված, օրինակ՝ մարտին անցկացված մեծ հանրահավաքը, որին հաջորդած փորձագիտական խմբերի աշխատանքները։ Այդ բոլոր քննարկումներում այս բոլոր բացերը խնդիրենրը բարձրաձայնվել են, բայց տպավորությունս անպիսին է, որ գործող իշխանությունը, կառավարությունը այս ծրագրից այն կողմ արցախցիներին ոչինչ չի առաջարկելու։ Այդ քննարկումները շատ հաճախ անիմաստ են լինում։ Մենք մեր դիրքորոշումն ենք ասում, հիմնավորում, իրենք սկսում են հակադարձել։ Օրինակ, ես գիտեմ, որ սոցապ նախարարությունում կոնկրետ կարծիք կար, որ 150 բնակավայրը, որ 3 մլն դրամ էր տրվում անձին և 4 մլն դարձրին, մտածում էին, որ այն մեծ խթան կլինի և դիմումների, հավաստագիր վերցնողների ծավալները կշատանան, բայց, ըստ էության, եթե նայենք վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ այն մեծ հաշվով մեծ ազդեցություն չի ունեցել ծրագրի ընթացքի վրա։

 Իրականում շատ բարդ իրավիճակ է արցախցիների համար։ էն որ հարցերը բարձրաձայնում ես, հիմնավորումները ներկայացնում ես, բայց այն որևէ ձևով փոփոխությունների չեն բերում։ Հանդիպումներ, քննարկումներ, հանդիպումներ, անեն անգամ մասնակցել դրանց, այդ հնարավորությունները միշտ էլ կան։ Ես երբեք չեմ քննադատել, որ կառավարության ետ խնդիրնները քննելու հնարավորություն խողովակներ չկան՝ կան այդ հանդիպումները, բայց ինչ օգուտ այդ հանդիպումներից, եթե ամեն անգամ մենք գնալու ենք, մեր դիրքորոշումներն ենք ներկայացնելու, մեր հիմնավորումներն ենք բերելու, բայց դրանք միս ու արյուն չեն ստանալու կառավարության որոշումներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տպավորություն կա, որ կառավարությունն այս թերի ծրագրից այն կողմ արցախցիներին ոչինչ չի առաջարկելու. Գեղամ Ստեփանյան