Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր թիմը հրաժարվել է համակերպվել Ն. Սամսոնյանի ու Վ. Սաղաթելյանի կալանավորման հետ, մեր դռներ թակելը տեղ է հասել. Աստղիկ Մաթևոսյան
«Մեր թիմը հրաժարվել է համակերպվել Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման, Հայաստանում խոսքի լռեցման փորձի հետ։ Մենք թակում են արևմտյան բոլոր հնարավոր կառույցների դռները, տորպեդահարում ենք մեր նամակներով, նախօրեին 40-ից ավելի նամակներ ենք ուղարկել միջագային կազմակերպություններին»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
Այս գործում ցուցաբերած աջակցության համար նա շնորհակալություն հայտնեց Ժուռնալիստների միությանը, լրագրողներին, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնին։
«Նրանց աջակցությամբ մեր դռներ թակելը տեղ է հասել, և Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը հնչեցրել է առաջին մակարդակի կոչ-ահազանգ, որը շատ լուրջ նշանակություն ունի։ Առաջին մակարդակի ահազանգ հնչեցվում է այն դեպքում, երբ վտանգ է սպառնում լրագրողի առողջությանը, կյանքին, կամ մեդիայի գոյությանն առհասարակ»,-մանրամասնեց նա։
Հարթակը ՀՀ իշխանություններից մի քանի քայլեր է ակնկալում, այդ թվում.
. Մեկնաբանել խուլիգանության մեղադրանքներ կիրառելու և գործի ընթացքում ենթադրվող «սպառնալիքների» իրավական հիմքերը։
· Վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի իրավաչափությունն ու անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ապահովել նրանց ազատումը՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան։
· Բացատրել «Antifake.am»–ի լրագրողական սարքավորումների առգրավման հիմքերը և ապահովել դրանց վերադարձը։
· Տրամադրել տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ։
«Նման ահազանգը խոսում է այն մասին, որ Հայաստանում խոսքի դեմ ուղղված գործընթացներ են տեղի ունենում, որոնք պարզաբանման կարիք ունեն ՀՀ իշխանությունների կողմից»,-ասաց Ա. Մաթևոսյանը։
Նա նաև որոշակի վիճակագրություն ներկայացրեց. 2015-2025 թվականների ընթացքում այս հարթակի կողմից 23 ահազանգ է հնչեցվել, որից 19-ը եղել է այս իշխանությունների օրոք, 23 ահազանգ-կոչերից միայն 5-ն են եղել առաջին մակարդակի։
«5-ից միայն մեկը՝ Նարեկի ու Վազգենի կոչն է վերաբերել կալանավորմանը։ Մնացած բոլոր դեպքերը եղել են լրատվամիջոցների փակման, ֆիզիկական բռնության դեպք և այլն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։