Ակնհայտ էր՝ այս անգամ թիրախը ոչ միայն Սամսոնյանն ու Սաղաթելյանն էին, այլ «Իմնեմնիմին»՝ որպես ազատ խոսքի արտահայտման միջոց. Փաստաբան
Իրավունք
17:57 17/12/2025
Հայաստան

Ակնհայտ էր՝ այս անգամ թիրախը ոչ միայն Սամսոնյանն ու Սաղաթելյանն էին, այլ «Իմնեմնիմին»՝ որպես ազատ խոսքի արտահայտման միջոց. Փաստաբան

Դեկտեմբերի 18-ին և դեկտեմբերի 22-ին կհրապարկվի վերաքննիչ քրեական դատարանի որոշումները «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ՝ համապատասխանաբար Նարեկ Սամսոնյանի և  Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանների  բողոքների վերաբերյալ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ առաջին «Իմնեմնիմի» գործից հետո ակնհայտ դարձավ՝ տղաների լսարանը մեծացավ, և սա է պատճառը, որ երկրորդ գործով պարզապես «Անտիֆեյք» լրատվականի փակմանն ուղղված քայլեր արվեցին։

«Իմ անձնական կարծիքն է՝ քաղաքական պրոցեսներ են առջևում, իսկ ինչո՞ւ դրանից առաջ վնաս չտալ, չլռեցնել, ինչ-որ ժամանակով չփակել մարդկանց, որոնք ունեն հանրային որոշակի լսարան։

Ակնհայտ էր, որ այս անգամ թիրախը ոչ միայն տղաներն էին, նաև  էին «Անտիֆեյքը», «Իմնեմնիմին»՝  որպես տեղեկատվական հարթակ, ազատ խոսքի արտահայտաման միջոց»,- ասաց Ռ.Մելիքյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակնհայտ էր՝ այս անգամ թիրախը ոչ միայն Սամսոնյանն ու Սաղաթելյանն էին, այլ «Իմնեմնիմին»՝ որպես ազատ խոսքի արտահայտման միջոց. Փաստաբան