Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոգևոր թափորը՝ Կաթողիկոսի առաջնորդությամբ ու «Վեհափառ» վանկարկումների ներքո մտնում է Մայր Տաճար
Հոգևոր թափորը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ դուրս եկան Վեհարանից ու գնում են եկեղեցի՝ մասնակցելու ժամերգության։
Նշենք, որ Մայր Աթոռի բակը բազմամարդ է. մի կողմում Վեհափառի աջակիցներն են, մյուսում՝ նրա հեռացումը պահանջողները: Ի աջակցություն եկեղեցու և Մայր Աթոռի՝ այնտեղ են մի շարք քաղաքական ընդդիմադիր գործիչներ, հասարակական, մշակութային գործիչներ։
Հավաքաված բազմությունը վանկարկում է՝ «Վեհափառ», «Վեհափառ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարել էին. «Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։
Դրանից հետ բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ հայտարարել էին այսօր ժամը 15։00-ից Մայր Աթոռ գնալու մասին։ Եկեղեցու տարածքում են նաև մեծ թվով եկեղեցուն սատարող քաղաքացիներ։
Ոստիկանական ուժեր են կենտրոնացած Մայր Աթոռի ու հարակից տարածքներում։


